Փաստն այն է, որ տարօրինակ զուգադիպությամբ վերջերս ակտիվորեն շրջանառվում էին տեղեկություններ այն մասին, որ «մեծն» Գռզոն աչք է դրել «Սուրմալուի» վրա՝ տենչալով ձեռք բերել դրա սեփականության փաստաթղթերը, բայց առայժմ չի կարողանում:
Հիմա, փաստորեն, պայթում է ճիշտ այն առևտրի կենտրոնը, որը Գռզոյի անհաս մուրազն էր դարձել, ինչը նշանակում է, որ կատարվածի հետևանքով Գռզոյի հոգում կարող են ոչ միանշանակ զգացմունքներ ծնվել: Մի կողմից՝ ողբերգություն է կատարվածը, մյուս կողմից՝ գուցե լավ շանս՝ ևս մեկ յուղոտ պատառ ձեռք գցելու ու երկրում մոլեգնող թշվառության ֆոնին փողի մեջ խեղդվելու:
Խորհրդավոր է Գռզոն ու մահու չափ չարագույժ…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/607
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել