Հանրային խոսույթում արդեն սկսել են շրջանառվել խոսակցություններ, հնչել տեսակետներ, ըստ որոնց՝ «Սուրմալուում» կատարվածն իրականում տեռորիստական ակտ է հանդիսանում՝ չնայած իշխանություններն ամեն գնով ջանում են այդ վարկածը բացառել: Մասնավորապես՝ ԱԱԾ-ն էր տարածել հայտարարություն՝ հորդորելով զերծ մնալ «խուճապ տարածող» ու «ապատեղեկատվություն» հանդիսացող վարկածներ շրջանառելուց:

Գուցե ԱԱԾ-ն օբյեկտիվորեն ճիշտ է, և կատարվածում դիտավորություն չկա՝ չնայած դեռ պետք է ամբողջ ծավալով գործը հետաքննել ու միայն դրանից հետո գալ վերջնական եզրահանգման: Բայց հարց է առաջանում՝ եթե մեկնումեկի մոտ տեռոր իրականացնելու ցանկություն առաջանա, ի՞նչն է խանգարելու նրան ազատորեն անել իր սև գործը: Բացեիբաց խոսում են այն մասին, որ ՀՀ-ում ապրում են նույնիսկ ադրբեջանցիներ ու թուրքեր, իսկ նրանցից շատերն էլ, պարզվում է, սեփականություն ունեն մեր երկրում: Ավելին՝ Հայաստանի հողերը (առավելապես գյուղատնտեսական նշանակության) հենց հիմա հարյուրավոր հեկտարներով վաճառվում են արաբական ազգանուններով ինչ-որ օտարների, որոնց ծագման, ով լինելու մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Հարց՝ Հայաստանը որքանո՞վ է ապահովագրված տեռորներից, եթե բացակայում է անգամ տարրական վերահսկողություն, եթե ընդհանուր պետական համակարգը թուլացած է, եթե ՔՊ-ականները պետությունը դարձրել են իրենց հոր «դուքյանը»՝ այն թուրքին լավ գնով վաճառելու հույսով: Կամ ի՞նչ է լինելու վաղը, երբ բացվեն հայ-թուրքական սահմանները, ու Հայաստան ներթափանցեն ասենք «Գորշ գայլերը»:

Չկա իմունիտետ, չկա սզկբունք ու արժեք, իսկ շարքային քաղաքացու միակ հույսը մնացել է միայն սեփական բռունցքն ու ողջախոհությունը, որից նրան փորձում են զրկել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել