Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Խորին ցավակցություն եմ հայտնում Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ: Խնդրում եմ, անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին»,- ասված է հեռագրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել