ԱԻ նախարարը հայտարարել է, որ գրեթե բացառված է, որ «Սուրմալուի» ողբերգությունը կարող է հետևանք լինել տեռորիստական հարձակման: ԱԱԾ-ն իր հերթին հայտարարել է երկում օպերատիվ իրավիճակի նկատմամբ ունեցած կատարյալ վերահսկողության մասին և այլն:

Բայց եթե նույնիսկ ենթադրենք էլ կամ համոզված պնդենք, որ ահաբեկչություն տեղի չի ունեցել, դա չի կարող խնդրի լուծում համարվել:

Օրինակ՝ հարց է առաջանում՝ արդյոք «Սուրմալուում» տեղի ունեցածն ու հատկապես վերջերս խիստ հաճախակիացած կեղծ ահազանգերը՝ այստեղ կամ այնտեղ տեղադրված ռումբերի մասին, պատահակա՞ն են: Համենայն դեպս՝ համընկնումն ակնհայտ է, ինչը չի կարող առնվազը որոշ ողջամիտ կասկածների տեղիք չտալ հանրության լայն հատվածի մոտ:

Նաև հարց է առաջանում նմանատիպ խոշոր առևտրի կենտորնների անվտանգային համակարգերի առումով: Խնդիր է նաև զանազան պայթուցիկների պահպանման կանոններին հետևելը: Օրինակ՝ հարց է՝ կոնկրետ «Սուրմալուում» այդ պահպանման պայմանները որքանո՞վ են համապատասխանել սահմանված չափանիշներին, կամ եթե կանոնները չի պահպանվել, ապա ինչո՞ւ ոչինչ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ: Այս խնդիրը, իհարկե, միայն կոնրետ առանձին վերցրած առևտրի կենտրոնում չէ, այլ, ենթադրելի է, համատարած բնույթ է կրում: Ո՞վ է այդ ամենը վերահսկում:

Ցավոք, այս և նմանատիպ այլ հարցերի պատասխանները մնում են դեռևս օդում կախված, և մնում է միայն հույս հայտնել, որ գոնե այս ողբերգությունից հետո կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ, կանխարգելիչ քայլեր՝ հետայսու բացառելու նմանօրինակ դեպքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել