Armenpress.am-ը գրում է.

Աֆղանստանի մայրաքաղաքում կանանց ցույցը ցրելու նպատակով թալիբներն օդում կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով վիրավորվել է 2 լրագրող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի բնակիչներին։

Ըստ ականատեսների՝ լրագրողներից մեկն աշխատում է «Աֆղան թայմս»-ում, մյուսը՝ «Ռոյդադ նյուզ»-ում։ Նշվում է, որ բողոքի ակցիաներին մասնակցած կանանց թվում ևս կան վիրավորներ։

Քաբուլում Կանայք դուրս են եկել փողոց՝ ի պաշտպանություն ազատության, կրթության և աշխատանքի իրավունքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել