Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է նախօրեին հայկական ուղղաթիռի բեկորներ հայտնաբերելու մասին։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն հայկական զինված ուժերի «Մի-8» ուղղաթիռ է, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից խոցվել է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին Հադրութի շրջանի հանրահայտ Տող գյուղի մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել