«Առաջադեմ» Վահրամը

ԿԳՄՍ նախարար Դումանյան Վահրամը շնորհավորել է հայ երիտասարդներին Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ ու որպես անվիճելի ճշմարտություն հռչակել այն, որ առաջադեմ են այն պետությունները, որտեղ երիտասարդները մասնակից են որոշումների ընդունմանը։ «Ապագան ձերն է»,-վստահություն է հայտնել Նիկոլի նախարարը՝ հավատացնելով, որ պետությունն անում է ամեն ինչ՝ հնարաորինս նպաստելու «հատկապես մարզային երիտասարդության ինքնաիրացման համար» պայմանների ստեղծմանը:

Ուղերձը, իհարկե, ճոխ է ստացվել ու ներշնչող, բայց խնդիրն այն է, որ այն իրականությունից նույնքան կտրված է, որքան ՔՊ-ական «ծերից ծաղկածները»՝ մեր իրականությունից: Դումանյան Վահրամի ճշմարտությունն իրականոմ այնքան էլ ճշմարտություն չէ, քանի որ առաջադեմ են համարվում ոչ թե այն երկրները, որրոնցում որոշումների ընդունմանը մասնակցում են երիտասարդները, այլ՝ առաջին հեթին այն պետությունները, որոնց երիտասարդությունը սեփական երկրում իր համար ապագա է տեսնում: Օրինակ՝ աշխարհի մի շարք երկրներում գունավոր հեղափոխությունների արդյունքում իշխանության բերվեցին այնպիսի մարդիկ ու թիմեր, որոնց բացարձակ մեծամասնության տարիքը չէր գերազանցում 40-ը: Հետո կյանքը ցույց տվեց, որ այդ երիտասարդների կողմից կայացված որոշումների արդյունքում տվյալ երկրներն անդունդ են գլորվում՝ հաճախ հետ տալով պատմության թափանիվը: Այդպիսի մի արհավիրք էլ Հայաստանի հետ տեղի ուենցավ 2018-ին, ու մի խումբ «սորոսածին» երիտասարդներ, նրանց խնամի-ծանո-բարեկամներ հայտնվեցին պետության ղեկին, և սկսվեց հայկական դժոխքը, որի վեջը դեռ չի նշմարվում:

Հարց՝ ներկայիս Հայաստանը, որտեղ երիտասարդների՝ պետության համար կարևոր որոշումների ընդունման հարցում ունեցած ազդեցությունն ուղղակի ահռելի է, որքանո՞վ է առաջադեմ, եթե երկրի երիտասարդ բնակչությունն ուղղակի փախչում է սեփական հայրենիքից՝ օտար ափերում իքնահաստատման, կյանքում մի բան հասնելու հույսով: Փաստն այն է,որ Հայաստանն առաջադեմ է միայն վահրամդումանյանների ու նրանց սերունդների համար, որոնք իրենց բարեկեցությունը կառուցում են այլոց դժբախտության ու անմեղ երիտասարդների արյան վրա:

Երիտասարդությունը ոչ թե շաբլոն շնորհավորանքների, այլ իրական տեսլականի կարիք ունի, որից զրկված է այսօր նիկոլական Հայաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել