News.am-ը գրում է․

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նորածինը ոչ թե մահացել է ծնվելուց հետո, այլ մահացած է ծնվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից՝ մեկնաբանելով օգոստոսի 10-ին կենտրոնում գրանցված նորածնի մահվան դեպքը։

«Կինը հղիության ընթացքում ունեցել է որոշակի խնդիրներ, գանգատներ եւ պաթոլոգիայի բաժանմունքում բուժում է ստացել։ Այդ առավոտյան կինը դիմել է ծննդատուն` ասելով, որ պտղի խաղը գրեթե չի զգում։ Արվել է կեսարյան հատում,  սակայն նորածինը մահացած է ծնվել»,- նշեցին հիվանդանոցից։

Հիշեցնենք, որ Նոր Նորքի բաժին օգոստոսի 10-ին, դիմել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա Սահակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը «Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սպանել են իր թոռանը:

Սահակ Ս.-ն արդեն տեղում ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնի ծննդատանը բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով  26-ամյա իր դստեր՝ Փ.Շ.-ի նորածին տղա երեխան մահացել է:

Ոստիկանության լրատվական բաժնից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ընթանում է նախաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել