Ինչպես փոխանցում են ղազախական լրատվամիջոցները, Թուրքիան ու Ղազախստանը այսուհետ սերտորեն համագործակցելու են նաև ռազմական հետախուզության ոլորտում: Ըստ այդմ՝ կողմերը փոխադարձաբար փոխանակվելու են ռազմական հետախուզական տվյալներով ու տեղեկատվությամբ, իրականացնելու են մշտադիտարկում կողմերի համար կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջաններում (կամ առանձին վերցրած երկրում) առկա ռազմաքաղաքական վիճակի վերաբերյալ, նախատեսված է նաև այնպիսի տեղեկտվության փոխանակում, որը կնպաստի միջազգային տեռորիզմի դեմ համատեղ պայքարին:

Սա, պետք է նկատել, բավական բացառիկ իրադարձւթյուն է, որ կարող է ունենալ հեռուն գնացող հետևանքներ. ՀԱՊԿ անդամ երկիրը մտնում է սերտագույն հարաբերությունների մեջ ՆԱՏՕ-ական երկրի հետ՝ պարտավորվելով կիսվել հետախուզական տվյալներով, ինչի հետևանքով, օրինակ, Թուրքայի միջոցով ՆԱՏՕ-ի ձեռքին կարող են հայտնվել ՀԱՊԿ անդամ երկրների մասին այպիսի տվյալներ, որոնք ՆԱՏՕ-ն ՌԴ հետ առճակատման պայմաններում կարող է բանեցնել Մոսկվայի ու նրա դաշնակիցների դեմ: Այսինքն՝ փաստացի պատերազմական իրավիճակում թյուրքական աշխարհի կորիզը համարվող Ղազախստանը, կարելի է ասել, դավաճանական քայլ է կատարում Մոսկվայի ու ՀԱՊԿ-ի նկատմամբ ու թիկունքից հարվածում՝ ևս մեկ կարևոր քայլ կատարելով պանթյուրքական աշխարհաքաղական պրոյեկտի կյանքի կոչման ուղղությամբ:

Հայաստանի համար կատա8վածն էական է այնքանով, որ մենք ՀԱՊԿ անդամ երկիր ենք, որ չավարտված պատետարզմի ռեժիմում ենք գտնվում Էդրողանի փոքր եղբայր Իլհամի հետ. Թուրք-ղազախական համագործակցության առաջնային թիրախը դառնալու է հենց Հայաստանն այն էլ մի պարագայում, երբ ազգային անվտանգության ապահովման արդյունավետության իմաստով Հայաստանը բավական խոցելի վիճակում է այժմ գտնվում:

Ղազախստանում կատարվածը կարծես չեն մեկնաբանում, իսկ ղազախ փորձագետները հայտարարում են, որ իրենց երկիրը նման քայլից առաջ խորհրդակցություններ չի անցկացրել ո՛չ ՀԱՊԿ-ի ներսում, ո՛չ էլ ՌԴ-ի հետ, ինչը, փաստորեն, կարելի է ուղիղ դեմարշ համարել ընդդեմ ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի. Ղազախստանին կարող են նույնիսկ վտարել ՀԱՊԿ-ից, եթե տվյալքայլը գնահատվի որպես հարված՝ մեջքից:

Մյուս կոմղից՝ բնավ բացառված չէ, որ Ղազախստանի այս քայլը գաղտնի կերպով համաձայնեցված կարող է լինել լինի Կրեմլի հետ. Մոսկվային նույնպես կարող են պետք գալ ՆԱՏՕ-ի ու դրա անդամ երկրների մասին հետախուզական տվյալներ, իսկ հաշվի անելով Էրդողանի՝ Պուտինից ունեցած կախվածության մակարդակը, այդ հարցում Թուքիան կարող է Մոսկվային հատուկ ծառայություններ մատուցել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել