Ամեն մետր հողի խաղաղ զիջումը դա մեկ այլ գյուղի, քաղաքի անվտանգության զիջումն ա։ Ամեն մետր հող զիջելը դա սահմանին կանգնած զինվորին, սպային ավելի խոցելի դարձնելն է։
Ռեմարկն էր լավ ասում. «Աշխարհում ոչ ոքի համար հողն այնքան մեծ նշանակություն չունի, որքան զինվորի համար։ Այն րոպեներին, երբ նա կառչում է նրանից, երկար և ամուր սեղմում նրան իր կրծքին, երբ կրակի տակ մահվան վախը ստիպում է նրան դեմքով ու ողջ մարմնով խորը ընկղմվել նրա մեջ, այդժամ նա նրա միակ ընկերն է, եղբայրը, մայրը։ Զինվորը նրան, որպես լուռ բարեխոսի, հառաչանքով ու գոռոցով վստահում է իր վախն ու իր ցավը։ Եվ հողն ընդունում է դրանք, ապա նրան բաց թողնում 10 վայրկյանով. 10 վայրկյան վազելու, ևս 10 վայրկյան ապրելու համար։ Ապա կրկին իր գիրկն է առնում, որպեսզի պաշտպանի, որպեսզի ծածկի նրան, երբեմն՝ ընդմիշտ...»։
Ամեն մետր հող տենց հեշտ ու հանգիստ զիջելով էդ հողի համար պայքարած ու ընկած տղերքի վերջին հառաչանքներն եք զիջում, վերջին շնչում երկնքին հառած ու հավերժ անթարթ մնացած հայացքներն եք զիջում։
Ո՞նց եք ապրում ու շնչում էդքանից հետո, ես դա չեմ հասկանում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել