Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին քննադատությունն արդարացված չէ. նրանք ակտիվորեն աշխատում են իրավիճակի կայունացման ուղղությամբ, նրանց դերն արդեն նշել են և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Իվան Նեչաևը, հայտնում է news.ru-ն։

«Ինտենսիվ քաղաքական շփումներին զուգընթաց շարունակվում է ակտիվ աշխատանքը ռուս խաղաղապահների կողմից, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում իրավիճակը տեղում կայունացնելու համար։ Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ զորակազմի կարևոր դերը, մենք խաղաղապահների առանձին քննադատությունը համարում ենք չարդարացված», - ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել