Մամուլում հետաքրքիր տեղեկություններ են հայտնվել՝ կապված ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության հետ, որի ջատագովը, ինչպես հայտնի է, Արևմուտքն է:

Այսպես՝ թերթերից մեկի տեղեկություններով՝ ստեղծվելիք գերնախարարության ղեկին կարող է հայտնվել Քոչարյան Անդոնը, որի թեկնածությանը, սակայն, դեմ են Ջհանգիրյանն ու Խաչատրյան Վիգենը. նույնիսկ նրանք կանխատեսել են Անդոնի կարիերային աճի տխուր հետևանքները:

Անշուշտ, դժվար է ասել, թե վզին դրած Ջհանգիրյան Գագոյի կամ թրքասեր Խաչատրյան Վիգենի իրական շահագրգռվածությունը որն է՝ «պադնոշկա տալու» Անդոնին, արդյոք դա նախանձի՞, թե՞ իսկապես «հայրենասիրության» հետևանք է (ՔՊ-ում հայրենասիրությունն պախարակվող կատեգորիա է), բայց այն, որ հենց Անդոնի անունն է հայտնվել ֆավորիտների ցուցակի առաջին հորիզոնականում, արդեն իսկ խոսում է ոչ այնքան լավ բաների մասին:

Նախ՝ իր բացատրությունն է ստանում Անդոնի անբնական շահագրգռվածությունը՝ Հայաստանում արևմտյան պրոյեկտի իրականացման հարցում, ապա՝ սկզբից ևեթ հասկանալի է դառնում, թե ինչ է պետք սպասել Նիկոլի իշխանութան ամենանվիրյալ ստրուկներից մեկի պաշտոնավարումից. սա պաշտոնն ամբողջությամբ օգտագործելու է՝ ոչ միայն հարստանալու, այլև հատկապես քաղաքական օպոնենտներին հնարավորինս դաժանորեն հալածելու համար, ու բացառված չէ, որ Նիկոլը հենց այդ հաշվարկով է, որ դիտարկում է Անդոնի թեկնածությունը: Ճիշտ է՝ դժվար թե ասենք տխրահռչակ «Նավակ ճոճողը» պակաս արդյունավետությամբ կատարեր Նիկոլի՝ SMS–ի տեսքով ուղարկված հրահանգները, բայց դե Վիլենին նման պաշտոնին նշանակումը կարող էր հանրային լայն ռեզոնանս առաջացնել՝ է՛լ ավելի յուղոտ կերպով ընդգծելով այս իշխանությունների խեղկատակ բնույթը:

Անդոնն ի՞նչ պակաս «Նավակ ճոճող» է: Նավակ չէ, սուզանավ էլ կճոճի, միայն թե դուր գա թուրքին ու փող աշխատի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել