Ո՛Չ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆԸ․ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ ՀԵՏ ԵՆՔ ԲԵՐԵԼՈՒ
• Հայաստանում արևմտյան (այս դեպքում՝ թուրքական) «թրեյնինգներին» ծանոթ ցանկացած մեկը ծանոթ է «empowerment» մոգական արտահայտությանը, որ բառացի թարգմանությամբ նշանակում է «զորեղացում»։ Այդ միջոցառումների նպատակը սեփական փոքրաքանակ շարքերին ագրեսիվություն ներարկելն ու դրանով պայքարին պատրաստելն էր։
• Սա նորություն չէ։ Թշնամական միջավայրում գործող քանակապես փոքր ցանկացած խումբ կարիք ունի սեփական անդամների ինքնավստահության և հավատի մեծացման։ Հիշենք 1-ին դարի Պաղեստինից այդպիսի խոսքի օրինակ․ «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասե՛ք՝ «Արմատախի՛լ եղիր և տնկվի՛ր ծովի մեջ», նա՛ իսկ կհնազանդվի ձեզ»։
• Այսօր նույնն է անհրաժեշտ քաղաքական հայերիս։ Մեկս մյուսին պիտի զորավիգ լինենք և հաղթական ապագայի հույսով ու հավատով վարակենք։ Թշնամու նպատակն առանձին վերցրած Բերձորը, Աղավնոն, Ոսկեպարը կամ Կապանը չեն, այլ դրանց գրավմամբ Հայաստանի միջնաբերդը, այն է՝ քաղաքական հայության կամքը, վճռականությունն ու ինքնավստահությունը կոտրելը։
• Գեներալ Մանվել Գրիգորյանը ո՛չ դոկտոր-պրոֆեսոր էր, ո՛չ տեսաբան, բայց որպես մարտադաշտի մարդ՝ ենթագիտակցորեն զգում էր այս ամենը, որ մի անգամ ասել է՝ «իշքան էլ վատ ըլնի, էնքան մեր համար հեշտ ա, մե՛կ ա՝ ոչ թե գյուղերը պիտի տանք, այլ մենք Ֆիզուլին հարուր տոկոս պտի վերցենք»։
• Այսօր թշնամու թիրախը մեր մտքերն ու հոգիներն են, մեր վճռական կամքն ու սեփական ուժերի հանդեպ հավատը, ուստի՝ մենք մեր վճռականությունը ոչ թե պիտի տանք, այլ մենք մեր հողերը հարուր տոկոս պտի հետ վերցենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել