ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ը անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։
Հայ մարզիկ-զինծառայողները տարբեր մրցաձևերում գրանցել են բարձր ցուցանիշներ։ Մասնավորապես՝ ոսկե մեդալներ են նվաճել Արթուր Բարսեղյանը (լող, բատերֆլյայ) և Գոռ Բեգլարյանը (թեթև ատլետիկա, թռիչք երկարություն)։ Արծաթե մեդալի է արժանացել Երվանդ Մկրտչյանը (թեթև ատլետիկա, 800մ վազք), Ռազմիկ Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ (թեթև ատլետիկա, 100մ վազք):
ՀՀ ՊՆ հավաքական թիմը 20 երկրների շարքում թիմային հաշվարկով առայժմ զբաղեցնում է 2-րդ տեղը։
Նյութի աղբյուր՝ https://mil.am/hy/news/10921?fbclid=IwAR2f0a4Yo63_RAdJxt3yo691ImTHH5ukRxm9yUNsatXs-8jbYkdkf_-IO6c
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել