Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ «Թուրքիան եղել և մնում է «ճշտի» (չակերտները` Tert.am) կողմում, հանդես է գալիս «արդարության» (չակերտները` Tert.am) օգտին», գրում է Anadolu գործակալությունը:

«Այդպես էր Ղարաբաղի հարցում։ Մենք տասնամյակներ շարունակ հայտարարում էինք «ադրբեջանական հողերի» (չակերտները` Tert.am) «օկուպացիայի» (չակերտները` Tert.am) անթույլատրելիության մասին»,- ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Անկարան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն ապահովելու, համագործակցության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։

«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա «սադրանքների» (չակերտները` Tert.am) անթույլատրելիության մասին»,- ասել է թուրք նախարարը։

«Մեր երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ. բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, կողմնակալ են»,- շեշտել է Չավուշօղլուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել