Աղավնոյի ծանր լուսաբացն ու անորոշ կեսօրը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպումից հետո Աղավնոյի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում: Գյուղը լքելու հորդորը մարդիկ ընդունել են ցավով, ոմանք հուզմունքով, ոմանք զուսպ: Հիմա ավելի դժվար է բնութագրել առկա տրամադրությունները, զգացողություններն ու հասկանալ անորոշության չկշռվող թանձրությունը: Քաշաթաղի շրջանի վերջին բնակիչներն այս օրերին վայելում են սեփական տան ու հինավուրց հայկական հողի քաղցրությունը, որ վաղվա կարոտը գուցե ավելի մեղմ լինի: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել