Ադրբեջանական հերթական ագրեսիայի ֆոնին տեսանելի է հատկապես կոլեկտիվ Արևմուտքի ակտիվացած ջանքերը՝ տարածաշրջանում իրավիճակը է՛լ ավելի չլարելուն ուղղված: Պետքարտուղար Բլինքենն է խոսել Իլհամի ու Նիկոլի հետ, բացի այդ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն է թվիթեյան գրառմամբ հանդես եկել՝ հստակ ակնարկներով: «Տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ ես առանձին հեռախոսազրույցներ եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու դեէսկալացիա և բաց կապեր: Բրյուսելում առաջնորդների հաջորդ հանդիպումից առաջ, երկխոսությանը հետամուտ լինելը և օրակարգի բոլոր կետերում կոնկրետ առաջընթացի հասնելն առանցքային է»,-արտահայտվել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

Արևմուտքը, օգտվելով իրավիճակից, ակնհայտորեն փորձելու է արագացնել պրոցեսները: Բացի այդ՝ լավ առիթ է ստեղծվում հակամարտության կառավարման հարցում սեփական դիրքերի ուժեղացման համար:

Բայց ամենակարևորը դա չէ, այլ այն է, թե ինչպիսին է տեսնում Արևմուտքը կամ կոնկրետ Միշելը համակամարտության վերջաբանը: Միշելի «համատեղ աշխատում ենք՝ ապահովելու դեէսկալացիա և բաց կապեր» արտահայտությունը կարող է հուշել Եվրոպացիների խաղաղասիրության դրդապատճառները. այստեղ բանալի արտահայտությունը «բաց կապեր»-ն է: Միշելը, ըստ էության, ակնարկում է, որ Արևմուտքի հիմնական ակնկալիքը տարածաշրջանային տրանսպորտային ուղիների արագ գործարկումն է, ավելին՝ կան բոլոր հիմքերը՝ պնդելու, որ ճնշման է ենթարկվելու ոչ թե Ալիևը, այլ Նիկոլը, որի նշանները տեսանելի էին Բրայզայի՝ ադրբեջանցիներին տված հարցազրույցում: Վերջնանպատակը Թուրքիան Միջին Ասիային կապող «Զանգեզուրի միջանցքի» գործարկումն է այն դեպքում, երբ այդպես էլ մինչև վերջ պարզ չի դառնում, թե ինչ ռեժիմով է այն գործելու, ում վերահսկողության տակ է լինելու և այլն:

Արևմուտքին հետաքրքրում է ոչ թե Արցախի ժողովրդի անվտանգությունը կամ Արցախի ճակատագիրն ու կարգավիճակը, այլ «Միջին միջանցք» կոչեցյալն ու նավթը, ինչի հետևանքով Ալիևին ներվում են և՛ աններելի հանցագործությունները, և՛ բավարարվում կապրիզները՝ ինչ-որ մեկի մազոտ հետույքի հաշվին, բնականաբար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել