Պայմանավորված ադրբեջանական ագրեսիայով՝ Արևմուտքից ներկայումս սկսել են հնչել Ադրբեջանին դատապարտող խիստ հայտարարարություններր, կոչեր՝ չսրելու իրավիճակը և այլն: Այդ առումով բավական ակտիվ են որոշ հայամետ ամերիկացի կոնգրեսականներ, որոնք չեն վարանում իրերն իրենց անունով կոչել, խարազանում են Ալիևի արյունոտ երեսը և այլն:

Խնդիրն այն է, սակայն, որ այսօրինակ հայասիրության հայ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ականատես է դարձել: Եթե մի կողմ թողնենք պատմությունը, ապա նույնիսկ միայն 44-օրյա պատերազմը բավական է՝ համոզվելու, որ հայտարարությունների մակարդակում աշխարհը հայից ավելի է հայ է դառնում այն ժամանակ, երբ հայերի դեմ թուրքը սուր է ճոճում: Բայց ողջ խնդիրն այն է, որ բանը հայտարարություններից անդին այդպես էլ չի անցնում, ու ասենք նույն ԱՄՆ-ի պարագայում, որի կոնգրեսականներն այժմ դատապարտում են Ալիևին, գրեթե ամեն տարի տասնյակ միլիոնների (եթե ոչ հարյուրավոր) բազմաբնույթ աջակցություն էն տրամադրում Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական, իսկ եվրոպացիները բացարձակապես չեն թաքցնում իրենց ակնկալիքները Ալիևի արյունոտ ռեժիմից. նավթի ծարավ են բոլորը, իսկ հայերին հիշում են միայն այն ժամանակ, երբ Թուրքիային կամ Ադրբեջանին սեփական ազդեցության գոտում պահելու կարիք է զգացվում:

Բայց գլխավոր հարցը ոչ թե օտարներին պետք է ուղղվի, այլ՝ Նիկոլին՝ մեկին, որը շարունակում է ծնգլահան անել բոլորին իր «ժողովդավարության բաստիոնով» ու է՛լ եսիմ ինչերով: Բա ինչո՞ւ աշխարհը Նիկոլի ժողովրդավարությանը շան տեղ չի դնում՝ խոնարհվելով նավթատար խողովակի առաջ: Հարցի պատասխանը պարզ է՝ կա՛մ Նիկոլի ժողովրդավարությունը միֆ է, կա՛մ աշխարհն է այլասերված, իսկ ավելի ճիշտ՝ երկուսը միմյանց միահյուսված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել