Հուլիսի 29-ին 19-ամյա շարքային Պալյան Պողոսյանին հողին հանձնեցին Ազատանի զինվորական պանթեոնում։ Մարտական հենակետում բռնկված հրդեհից տղան այրվածքներ էր ստացել հուլիսի 17-ին։ ՊՆ-ն այդ մասին հայտնեց հուլիսի 25-ին միայն, երբ տղայի վիճակը ծայրահեղ վատթարացել էր։ Իսկ հաջորդ օրն արդեն պաշտոնապես հաստատեց, որ այո, զինվորը մահացել է...
Միջադեպի մանրամասներն ինձ համար զարմանալի չթվացին. հիմա բառդակ է ամենուր, ու ոչ մեկ, ոչ մեկի տերը չի։
Ուղղակի տղերքն են ափսոս. իրանք ծառայում են երկրին, պետությանը, բայց նույն պետությունը նրանց զոհվելու կամ մահանալու հանգամանքները մինչև վերջ փորձում է գաղտնի պահել։ Տեղ-տեղ անգամ չի էլ հիշատակում այդ մասին։
Լույսերի մեջ մնաս, ախպեր ջան...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել