Էրդողանի մամուլի խոսնակը

Հայաստանում թուրքական երկու պետությունների «պրոդյուսերի» դեր ստանձնած Կարապետյան Մարիշը, մեկնաբանելով սահմանների բացման շուրջ Թուրքիայի կեցվածքը, կրկին փորձել է մարդկանց չհասկացողի տեղ դնել ու հայտարարել, թե սահմանի բացման հարցում Թուրքիան նախապայմաններ չի դնում: «Այն, որ այդ երկու երկրները իրենց քայլերը կարող են համաձայնեցնել, մեզ շոկի չպետք է ենթարկի։ Այստեղ առաջնային կարևորություն ունի, թե մեր բանակցությունների արդյունքում երկկողմ մամուլի հաղորդագրություններում ինչ է գրված»,-հայտարարել է Էրդողանի մամուլի խոսնակի դերը ստանձնած Մարիշն ու հավաստիացրել, որ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների:

Հայաստանի ներսում՝ տարբեր ոլորտներում, թուրքերը ներդրված լրտեսներ ունեն, գործակալներ: Տվյալ պարագայում Կարապետյան Մարիշը հանդես է գալիս որպես ավելի շուտ ազդեցության գործակալ. ունի հանձնարարություն՝ անելու իրենից կախված ամեն ինչ՝ Հայաստանը հնարավորինս արագ թրքացնելու, ԱԺ-ն մելի մեջլիսի վերածելու, որ անզեն աչքով նայելիս անհնար լինի տարբերել՝ հայաստանյան խորհրարանո՞ւմ ես, թե՞ թուրքական մեջլիսում: Նկատենք, որ իր այդ գործառույթը ազդեցության այս գործակալը վատ չի անում: Համենայն դեպս՝ ֆիզիկապես իրենից կախված ամեն ինչ անում է՝ բավարարելու սեփական հովանավորներին, առանց որոնց Մարիշը կյանքո՞ւմ էր ԱԺ նիստերի դահլիճը ներսից տեսնելու:

Իմաստ ունի՞ Էրդողանի վերջին հայտարարության տեքստը մեջբերելը, թերևս՝ ոչ. որքան էլ մեջբերենք, միևնույնն է՝ մարիակարապետյաններին ակնհայտում չենք համոզի՝չնայած հոգու խորքում նրանք հո գիտե՞ն իրականությունը: Մարիշը դուրս է տալիս անհեթեթություն, անում ազգադավություն՝ հանուն սեփական փողի ու կարյերայի՝ հարկ եղած դեպքում պատրաստ լինելով անգամ սեռափոխման: Ճիշտ է՝ բանը դեռ դրան չի հասել, ու կարծես թե Մարիշը դեռ իգական է, բայց եթե մի օր Ստամբուլից հրահանգ գա, որ հանուն թուրքերի պետք է պլաստիկ վիրաբույժի օգնությանը դիմել, չկասկածեք՝ կանի:

Մարիշի հայադավ վարքը սեռափոխվելուց էլ բեթար է, ավելի անբարոյական ու զազրելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել