Եվրոպական հեռարձակողների միությունը եւ BBC-ն հաստատել են, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն անցկացվելու է Միացյալ Թագավորությունում` ուկրաինական UA։ PBC հեռուստաալիքի հետ համագործակցությամբ․ այս մասին գրում է մրցույթի պաշտոնական՝ Eurovision.tv կայքը՝ ներկայացնելով նաեւ մյուս տարվա մրցութային պայմանավորվածությունները։ Այսպիսով, «Եվրատեսիլի» հյուրընկալման պարտավորությունները ստանձնելու է բրիտանական BBC-ն։ «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող երկիրը՝ Ուկրաինան, մրցույթի մեծ հնգյակի երկրների հետ միասին (որոնց թվում է նաեւ Մեծ Բրիտանիան), ելույթ է ունենալու միամգամից եզրափակիչ համերգին։ US։PBC հեռուստաալիքի ներկայացուցիչները համագործակցելու են BBC-ի հետ՝ մրցույթում ուկրաինական տարրեր ներառելու համար։

Կայքը հայտնում է, որ մրցույթի տարբերանշանի ու շոուի անցկացման կարգերի մասին կհայտարարվի ավելի ուշ։

295845134_10160113613048007_693676674527223564_n.jpg (79 KB)

Ինչպես նշված է ԵՀՄ-ի հաղորդագրության մեջ՝ Ուկրաինայում մրցույթը չանցկացնելու որոշումն ընդունվել է՝ ելնելով անվտանգության կանոններից։ Քննարկումների արդյունքում «Եվրատեսիլ 2022»-ում երկրորդ հորիզոնակը զբաղեցրած հեռարձակողը՝ BBC-ն, Եվրոպայի հեռարձակողների միության կողմից ստացել է այն հաջորդ տարի հյուրընկալելու հրավերը։ 

275447410_10159876307023007_3654775688956039541_n.jpg (77 KB)

««Եվրատեսիլ 2023»-ը չի հյուրընկալվի Ուկրաինայում, բայց այն կանցկացվի ի աջակցություն Ուկրաինայի։ Շնորհակալ ենք մեր գործընկերոջը՝ BBC-ին, մեզ ցուցաբերած այս աջակցության համար։ Համոզված եմ, որ միասին մենք կկարողանանք ուկրաինական ոգին ցուցադրել գալիք մրցույթում՝ եւս մեկ անգամ ամբողջ Եվրոպան համախմբելով խաղաղության, աջակցության, յուրահատկության ու տաղանդի շուրջ»,-ասել է UA:PBC-ի մենեջմենթի տնօրեն Միկոլա Չերնոտիթսկին։

«Եվրատեսիլ 2022»-ում Ուկրաինան ներկայացնում էր Kalush Orchestra-ն՝ Stefania երգով։ Մեծ Բրիտանիան մրցույթում ներկայացնում էր Սեմ Ռայդերը՝ Space Man երգով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել