Tert.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի MI-6 արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո եվրոպական երկրներից վտարված 400 ռուս դիվանագետները կազմում են դիվանագիտական ծածկույթի տակ աշխատող ռուսական հետախուզության աշխատակիցների մոտավորապես կեսը։

«Ողջ Եվրոպայում մոտ կեսը, վերջին հաշվով, մոտ 400 ռուսական հետախուզական գործակալներ, որոնք գործում էին դիվանագիտական ծածկույթի ներքո, արտաքսվեցին: Դա, հավանաբար, կրկնակի նվազեցրեց Եվրոպայում լրտեսական գործունեություն իրականացնելու նրանց կարողությունը», - ասել է Մուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել