Ամենևին էլ նպատակ չհետապնդելով որևէ մեկին վիրավորելու` մեկ դիտարկումով կցանկանայի կիսվել ընկերներիս հետ: 
Արդյո՞ք այսօրվա կարևորագույն խնդիրը, օրվա լրջագույն հարցը և օրվա ամենահիշարժան իրադարձությունը Շուշան Պետրոսյանի ասուլիսի այդ մեկ չարաբաստիկ դրվագն է` ոստիկանի պահվածքի մասին (ինչն, ի դեպ, ուսումնասիրվում է համապատասխան մարմինների կողմից):
Արդյո՞ք մեզանում այս աստիճան բթացել է մարդկայինը, և գերակշռում է չարախնդությունը: 
Արդյո՞ք մենք չենք տարվում համատարած տոտալ քննադատական մոլուցքով և անտեսում կարևորն ու էականը:
Եթե նույնիսկ օրվա կարևորագույն իրադարձությունը Շուշանի ասուլիսն է, ինչո՞ւ չենք լսում կարևորը... Չէ՞ որ նա խոսել է Արցախում մշակույթի զարգացման հեռանկարների մասին, պատմել Մարտակերտում վերաբացված երգի, նկարչական, ասմունքի, պարի խմբակների մասին։ Խոսել է Արցախի դպրոցների խնդիրների մասին, իր և «Փյունիկ» հիմնադրամի ջանքերով Թալիշի ու Մատաղիսի դպրոցներում վերաբացված քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության լաբորատորիաների մասին:
Փոխարենը Ֆեյսբուքը հեղեղվել է ծաղրանկարներով և քննադատական, վիրավորական, շատ անգամ նաև հայհոյախառն մեկնաբանություններով... 
Errare humanum est... Մեծահոգի լինենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել