ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է գիտնականների՝ Աֆրիկայում հայտնաբերված անողնաշարավոր կենդանուն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պատվին անվանելու լուրին։

«Խորհրդանշական է, ինչպես նաև նման է», - գրել է դիվանագետն իր թելեգրամյան ալիքում՝ հրապարակելով նաև հայտնաբերված կենդանու լուսանկարը։

Ավելի վաղ Royal Society Open Science գիտական ամսագիրը հայտնել է, որ ծովային անողնաշարավոր կենդանին, որի մնացորդները հայտնաբերվել են Աֆրիկայում, անվանվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պատվին։ Այժմ այն կրում է Ausichicrinites zelenskyyi անվանումը։

Գրեթե ամբողջությամբ պահպանված քարացած անողնաշարավոր կենդանին հայտնաբերվել է Եթովպիայում։ Ենթադրվում է, որ այն մոտ 150 միլիոն տարեկան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել