Starnews.am-ը գրում է․

Երգիչ Էրիկը Հայկոյի մտերիմ ընկերներից մեկն էր։ Չնայած տարիքային տարբերությանը՝ դա նրանց մտերմությանը չէր խանգարում։ Էրիկը նույնիսկ իր ծնունդը մտերիմ ընկերների հետ նախընտրել էր Հայկոյի ստուդիայում անցկացնել։

Երգիչը նախքան Հայկոյի մահը,  գրեթե միշտ մասնակցում էր նրա մենահամերգներին Ըստ Էրիկի՝ ինքը միայն ներկա չէր վերջին մենահամերգին, ինչից հետո Հայկոյից նամակ էր ստացել հետևյալ բովանդակությամբ․ «Ախպերս, վերջ, էս մի անգամն է, առանց քեզ՝ էլ ոչ մի համերգ»։ Այս մասին  երգիչը պատմել է Bravo.am-ի հետ զրույցում։

Նա նաև խոսել էր այն մասին, թե որքան անսպասելի էր սիրելի ընկերոջ կորուստը։ Էրիկի խոսքով՝ ինքը նույնիսկ երազ էր տեսել․

«Հիվանդանոցի բակը դարձել էր յուրահատուկ հավաքատեղի։ Մեծ հույսեր ունեինք, այսպիսի անիրական ավարտի ոչ ոք չէր սպասում։ Երազ էի տեսել. եկավ, ուժեղ գրկեց, հարցրի՝ ո՞նց է, ասաց՝ է՜, ոնց պիտի լինի: Հասկացա, որ ինքն էլ չի համակերպվել այն մտքի հետ, որ բոլորիս հանդեպ լավ բան չի արել։ Մեր կյանքում ուժ տվողները շատ քիչ են, ես այդ ուժ տվողին եմ կորցրել։ Իր հոգեհանգստի օրը եկեղեցում կանգնած նայում էի շուրջս ու հասկացա, որ իմ կյանքի կարեւոր մարդկանց ճանաչում եմ հենց Հայկոյի շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ ու պարտական մինչեւ կյանքիս վերջ։ Որպես երգիչ՝ խոստանում եմ, որ Հայկոյի երաժշտությունը միշտ ապրելու ու հնչելու է այնպես, ինչպես ինքն է ուզել։ Քանի ես կամ, այն, ինձնից կախված ամեն ինչ անելու եմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել