Ծնունդդ շնորհավոր, հերոսածին մայր։ Հայրենիքիդ համար ամենաթանկը տվեցիր, բայց չչարացար հայրենիքիդ վրա, երբ քո զոհաբերությունը ոմանք չգնահատեցին։ Երկրիդ ցավով մտահոգ, դու քո 72 տարեկան հասակում անգամ ոչ մի հանրահավաք, ոչ մի բողոքի ակցիա բաց չես թողել։ Որդիդ թշնամnւ դեմ անզիջում պայքար մղեց, դու էլ այստեղ, ներքին դավաճանների դեմ ես պայքարում։
Մայիսի 1-ից մեկ օր առաջ զանգեցի, ասեցի. «Տիկին Լիդա ջան, ասում են, որ հնարավոր ա սադրանք լինի, արի գոնե էդ օրը մի իջի էլի Ֆրանսիայի հրապարակ։ Կարող ա հրմշտոց լինի, վնասեն քեզ»։ Ինձ չնեղացնելու համար ասեց՝ հա, չեմ գնա, բայց մյուս օրը հելել, գնացել էր:
Ասում եմ. «Ախր ասեցի՝ կարող ա վտանգավոր լինի», ասում ա՝ «Արամ ջան, չէի կարա չգնայի, կարող ա մտածեին դավաճանել եմ իրենց...»։
Ծնունդդ շնորհավոր, մեր բոլորիս տիկին Լիդա։ Ծնունդդ շնորհավոր, իմ տիկին Լիդա ջան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել