Tert.am-ը գրում է․

73 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանա Թրամփը։ 

«Նյու Յորքի իր տանը կյանքից հեռացել է Իվանա Թրամփը։ Նա հիանալի, գեղեցիկ ու անհավանական կին էր, ապրեց գեղեցիկ ու ոգեշնչող կյանքով»,-BBC-ն մեջբերել է Սպիտակ տան նախկին ղեկավարի գրառումը։

Ոստիկանությունը ենթադրում է, որ մահը վրա է հասել ինչ-որ միջադեպի հետևանքով։ ԶԼՄ աղբյուրների փոխանցմամբ, տիկին Թրամփին անգիտակից վիճակում գտել են Նյու Յորքի իր տան սանդուղքի մոտ։ Ենթադրվում է, որ նա ընկել է:

Նախկին ֆոտոմոդելը ծնվել էր 1949 թվականին Չեխոսլովակիայում։ 1977-ին ամուսնացել է Դոնալդ Թրամփի հետ։ 1992-ին նրանք բաժանվել են։ Համատեղ ամուսնությունից զույգն ունեցել է երեք երեխա՝ Դոնալդ կրտսերը, Իվանկան ու Էրիկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել