Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հրաժարական տալուց առաջ փախել է Մալդիվներ, հայտնում է Գարդիանը։ Նա երկրից հեռացել է ռազմական ինքնաթիռով՝ կնոջ և երկու թիկնապահների հետ։

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Ռաջապակսան փորձել է փախչել ԱՄԷ, բայց օդանավակայանի աշխատակիցները թույլ չէին տվել նրան ինքնաթիռ նստել։

Ռաջապակսան հրաժարական է տալիս երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի և ամիսներ շարունակվող ցույցերի պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել