ArmLur.am-ը գրում է․

Այս տարի եւս հայերի մեծ մասն իր հանգիստը նախընտրում է անցկացնել արտերկրում: Եգիպտոս, Հունաստան, Կիպրոս, Վրաստան, այնպիսի վայրեր, որտեղ կա ծովափնյա հանգստի հնարավորություն: Համավարակով պայմանավորված որոշ երկրներ խստացրել էին ելքի ու մուտքի սահմանափակումները: Սակայն հիմա իրավիճակ է փոխվել:

Դե ինչ, եթե մտադիր եք Կիպրոսում անցկացնել ձեր ամառային հանգիստը, ապա իմացեք, որ հունիսի 1-ից Կիպրոսը հանել է զբոսաշրջիկների մուտքի բոլոր սահմանափակումները։ Ավելին, Կիպրոսի Հանրապետություն ժամանող բոլոր ճանապարհորդները, անկախ նրանց ծագման երկրից, կարող են չներկայացնել պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ բացասական թեստ: Իսկ ահա հուլիսի 8-ից 12 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները եւ կղզու հյուրերը պարտադիր պետք է դնեն դիմակ՝ հանրային փակ տարածքներում, այդ թվում խանութներում, ռեստորաններում, ակումբներում, հյուրանոցներում, բացառությամբ փողոցային սրճարաններից: Իսկ ահա քովիդ վարակի դրական արդյունք ունեցող անձինք կտեղափոխվեն առանձնացված հաստատություն, և նրանց կեցության, սննդի, խմիչքի և դեղերի ծախսերը կփոխհատուցվեն Կիպրոսի Հանրապետության կողմից։ Այս անձանցից կգանձվի միայն վերադարձի տեղափոխման և թռիչքի ծախսերը՝ համագործակցելով իրենց տուրօպերատորի, ապահովագրական ընկերության և ավիաընկերության հետ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կորոնավիրուսի դրական թեստ ստացած զբոսաշրջիկնեի հետ (այսինքն՝ 2 մետրից պակաս հեռավորության վրա 15 րոպեի ընթացքում) սերտ շփման մեջ գտնվող անձանց համար կարանտինային հյուրանոցներում բացվել են հատուկ սենյակներ։

Իսկ ահա դեպի Վրաստան ճանապարհորդող մեր հայրենակիցներին կարող ենք հուշել միայն, որ հունիսի 15-ից վրացական կառավարությունը պաշտոնապես հանել է կորոնավիրուսային սահմանափակումները:

Բացի այս, տեղեկացնենք, որ Վրաստան այլ երկրից ժամանող ցանկացած անձ, ազատվում է պատվաստման սերտիֆիկատ, ՊՇՌ թեստ ներկայացնելու պարտավորությունից կամ ինքնամեկուսացումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել