Hraparak.am-ը գրում է.

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր մի կերպ ճողոպրեց լրագրողների ձեռքից: Նա մեզ անընդհատ հորդորում էր հետևել պաշտոնական լրահոսին, սակայն, ՊՆ-ի պաշտոնական լրահոսը չի բավարարում, հաճախ կոնկրետ դեպքով չեն էլ տարածել: 

Երբ հարցրինք, թե ինչու է թշնամին սկսել արդեն Վայոց Ձորի ուղղությամբ կրակել, փոխնախարարն ասաց. «Իհարկե, Վայոց Ձորը նաև սահմանամերձ է եղել, բայց հաշվի առեք, որ մեր սահմանային բնագիծը փոփոխության է ենթարկվել: Չի բացառվում` այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ կամ հնչել են կրակոցներ»:

Hraparak.am-ը ուղիղ հարց ուղղեց պաշտպանության փոխնախարարին` ե՞րբ է թշնամին դուրս շպրտվելու մեր սուվերեն տարածքից: Արման Սարգսյանը ուշադիր լսեց հարցը, ասաց շնորհակալություն և,
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել