Դու ապագադ կապում ես էս երկրի հետ, ամուսնանում, երեխա ունենում, դժվարությամբ մեծացնում, ուղարկում բանակ, որ այն երկիրը, որի հետ դու քո ու քո երեխաների հույսն ես կապում, պաշտպանված լինի։
Հետո այդ երկրի ապիկար իշխանությունները քո զավակին փակ դագաղով քեզ են վերադարձնում ու ասում. «Մենք մեղք չունենք, մենք ի՞նչ անեիքն, էդ վայրենի .թուրքն ա սպանել, հետո էլ դիակը պղծել»։
Անցնում ա մի քանի ամսի ու նույն ապիկար իշխանությունները, ասես ոչինչ էլ չեղած տրամադրությամբ, սկսում են խոսել, որ .թուրքի հետ բարեկամություն անելն էդքան էլ վատ բան չի, անգամ կարելի ա ապրել կողք կողքի, պետք է մոռանալ թշնամանքն ու անցնել առաջ։ Ու ժողովրդի մի մասը ծափերով ա ողջունում էդ մտքերի հեղինակներին, դեռ մի բան էլ վերընտրում....
Թշնամին մեզ չի հաղթել, այդ մենք ենք ինքներս մեզ պարտվել այն ժամանակ, երբ աբիժնիկության, պաշտոնի, փողի ու պադավատի համար ուրացանք էն տղերքին, էն էրեխեքին, ովքեր չհասցրեցին անգամ կյանքը վայելել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել