Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը։

Արարողությանը նախագահի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցը մեկնաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Պեսկովը նաև բացատրել է, որ հուղարկավորությանը Ռուսաստանի ներկայացուցիչների ներկայությունը կախված է արարողակարգային կանոններից։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետի դեմ մահափորձը կատարվել էր Ճապոնիայի Նարա քաղաքում, ինչի հետևանքով Սինձո Աբեն մահացել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել