Խոսելով իշխանությունների ու ԶՈւ միջև հնարավոր հակասությունների ու դրանց կողմնակի հետևանքների մասին, արձագանքելով, մասնավորապես, Օնիկ Գասպարյանի հետ տեղի ունեցածին, երբ մարդուն փաստացի քաղաքական չեզոքություն պահպանելու, արյունահեղությունը կանխելու համար թոշակի ուղակեցին, իսկ որոշ գեներալների նկատմամբ էլ ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր հարուցվեցին՝ Անդոնը, փորձելով քողարկել Օնիկ Գասպարյանի հեռացման իրական պատճառները, փորձել է համոզել, թե իբր նրա հեռացումը տեղի չի ունեցել քաղաքական պատճառներով, այլ այն պատճառով, որ «Իսկանդերի» կիրառման թերի պլան է նեկայացրել, ինչի ապացույցները «330 սենյակում հենց հիմա դրված են»:

Անդոնը, իհարկե, կեղծում է: Անշուշտ, դժվար է ապրիորի պնդել Անդոնի ձեռքի տակ եղած ապացույցների կեղծ կամ իրական լինելը, սակայն եթե նույնիսկ Անդոնը ճիշտ էլ է, ապա կասկած չի կարող լինել, որ կոնկրետ նախկին ԳՇ պետի հեռացման հիմքը դա չի եղել. Նիկոլին հարկավոր էին խամաճիկ ԳՇ պետ ու բանակ, իսկ Օնիկ Գասպայանը, ունենալով արժանապատվություն, չդարձավ Նիկոլի խամաճիկը՝ մնալով իր ուսադիրներին ու կոչմանը հավատարիմ սպա՝ պատժվելով հենց դրա համար:

Իսկ «Իսկանդերի» կիրառման թերի պլանի ներկայացումը չէր կարող լինել հեռացման հիմք հենց միայն այն պատճառով, որ այդ հիպոթետիկ թերացումը բացարձակ ձեռնտու էր անդոններին. ՔՊ-ականների ոհմակը ի սկզբանե պլանավորել էր վերելակում պայմանավորված պատերազմի դաշտում Հայաստանի պարտությունը, ուստի որքան շատ լինեին թերի պլաններն, այնքան արագ ու հեշտ կստացվեր հողերի հանձնումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել