Նիկոլի կողմից Կառավարության նիստում Թուրքիայի հետ ձեռք բերված վերջին պայմանավորվածությունների վերաբերյալ արված խնդրահարույց հայտարարություններին զուգահեռ՝ կապված երրորդ երկրների քաղաքացիների համար երկկողմ սահմանը բացելու հետ, որի շահառուներն, ըստ էության, գլխավորապես ադրբեջանցիներն են դառնալու՝ Հայաստանի համար ստեղծելով անվտանգային լրջագույն մարտահրավերներ, հարցի շուրջ սեփական կարծիքով է կիսվել «խելքի տիկ» Քերոբյան Վահանն ու բարբաջել. «Պատկերավոր ասած՝ պետք է համեմատենք փակուղին խաչմերուկի հետ։ Այսինքն՝ որտե՞ղ անշարժ գույքն ավելի թանկ արժե, խաչմերուկի վրա՞, թե՞ փակուղու վերջում։ Հիմա մենք, ըստ էության, Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ և, բնականաբար, սրա արդյունքում կունենանք շատ մեծ էֆեկտներ բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ տրանզիտային»:

Քերոբյան Վահանը նոր բան չի ասում՝ կրկնելով արդեն ձանձրալի դարձած քարոզչական դատարակաբանությունները: Բայց եթե Հայաստանին այդ խաչմերուկացումը պրակտիկորեն ոչինչ չի տալու, այլ ընդամենը սնելու է Ադրբեջանը, ապա նույն այդ խաչմերուկը ՔՊ-ականների կյանքին ու դրա որակին անմիջականորեն առնչվող մի բան է դառնալու ոչ միայն այն պատճառով, որ դրա հիմնական շահառուն գռզոներն են լինելու՝ Աննայի սրտին ու դրամապանակին մոտ գտնվող օլիգարխները, այլև՝ այն, որ եթե չլիներ Հայաստանը քայքայելու որոշ գլոբալիստական ուժերի պլանը, դիցուք Քերոբյան Վահանը շարունակելու էր ճռռալ պարտքերի տակ՝ ստիպված լինելով բավարարվել «Menu.am»-ով:

Արցախը մի քանի արկածախնդիրներով քոռուփուչ արեցին, որ Հայաստանը դառնա թուրքերի ոտքի տակի փալաս, մի մեծ միջանցք՝ մեխի գլուխ ալկաշներով ու օտարերկրյա կրեատուրայով:

Անում էին՝ անեին, գոնե անարարյուն անեին, բայց՝ ոչ, ալկաշների սիրտը խմել էր ուզում… արյուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել