ԱԺ պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրվել են: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից:

«Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի»,- ասված է կարգադրության մեջ: Հավելվածը, հրապարակված չէ, պարգևատման բյուջեն հայտնում են գրավոր հարցմամբ։

Հիշեցնենք, որ նախորդ պարգևատրումն Անկախության 30-ամյակի առթիվ էր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել