Ալիևը շարունակում է իր աբսուրդային վարքագիծը՝ հայերի հանդեպ ատելության պատճառով թիրախ դարձնելով նաև միջազգային կառույցները: Պարզվում է՝ Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի «Թեփեբաշի» թաղամասի՝ Կոնդի վերաբերյալ: «Թեփեբաշի թաղամասի ճակատագիրը՝ ադրբեջանական վերջին ազգային մշակութային և պատմական ժառանգությունը Իրեվան քաղաքում. Հայաստանում ադրբեջանական ժողովրդի ժառանգության պատմական հետքերի քանդումն ու ոչնչացումը» հետազոտության շնորհանդեսի ժամանակ թուրքերը Հայաստանին մեղադրել են «մշակութային ցեղասպանության» համար: Իբր հայերը կոնդում ոչնչացրել են «ադրբեջանական ազգային, մշակութային և պատմական ժառանգությունը»:

Հատկանշական է, որ սա տեղի է ունենում փաստացի Երևանի կենտրոնում իրանական Կապույտ մզկիթը որպես ադրբեջանական հոգևոր-մշակութային ժառանգություն հռչակման ֆոնին: Հակահայկականությունը, իհարկե, նորություն չէ թուրքերի վարքում, միայն թե տվյալ պարագայում հարցն այն է, թե ի՞նչ կհակազդի Հայաստանը ազերիներին տվյալ դեպքում:

Ցավոք, Նիկոլի օրոք, երբ փաստացի ոչնչացված են բոլոր պետական կառույցները, հուսալ, թե հայկական կողմը ազերիների այս կապիկությանը կհակադրի ռեալ ինչ-որ բան, զուր է: Իլհամը մասսայաբար ստորացնում ու ծաղրում է «ժողովրդի վարչապետին», սա բան չի ասում, ո՞ւր մնաց թե Նիկոլը պահի հայի ու Երևանի պատիվը. մեկը, եթե պատրաստվում է Հայաստանը հանձնել թուրքերին, ինչո՞ւ պետք է կանխի Երևանի էրիվանացումը կամ ազերու՝ հայի ինքնության դեմ արվող նողկալի ոնձգությունները:

Մինչդեռ ի պատասխան կարելի էր, օրինակ, հարց բարձրացնել Բաքվի հայկական թաղամասերի կամ ոչնչացված հայկական հոգևոր-մշակութային ժառանգության խնդրով: Արցախի բռնազավթված հատվածում գրեթե ամենշաբաթյա ռեժիմով մի հոգևոր-մշակութային հուշարձան է ոչնչացվում: Օրինակ՝ հենց նոր ազերիները փատացի ոչնչացրել են «Կանաչ ժամը»: Մեկը դրա մասին խոսո՞ւմ է Հայաստանի պետական ապարատում:

Իսկ ինչո՞ւ խոսեն ՔՊ-ականները, եթե անձամբ են նպաստել նման իրավիճակի ստեղծմանը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել