Tert.am-ը գրում է․

Հարավային Կվկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ Եռակողմ աշխատանքային խումբը՝ փոխվարչապետների նախագահությամբ, շարունակում է աշխատել։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։

Նրա խոսքով՝ հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպմանը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում համանախագահների շփումների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել՝ հաջողվել է մերձեցնել կողմերի դիրքորոշումները կապված տրանսպորտային հաղորդակցության ոլորտում տարբեր ասպեկտների հետ:

«Հայտնի է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում է տարածաշրջանում ճանապարհային և երկաթուղային տրանսպորտային կապերի բացումը, որը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների շահերին։ Եթե կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերվի, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն իրենք առանձին տեղեկատվություն կտրամադրեն», - ասել է Զայցևը։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել