Նիկոլի գեներալ Գագոն «գենեալների շեֆ» Սուրոյին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ինքնախոստովանական բնույթի հարցադրում է ներկայացրել՝ ձեռքի հետ էլ պատերազմում կրած պարտության պատասխանատվությունը «քերելով» Նիկոլի վրայից: «Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ այդպես էլ չիմացանք, թե ով էր ղեկավարում պատերազմը, ամեն մեկն իր վրայից գցում էր այդ պատասխանատվությունը, և վերջում, փաստորեն, պարզվեց, որ մեղավորը վարչապետն է։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ եթե Գլխավոր շտաբի պետը դառնում է նախարարի առաջին տեղակալը, պատերազմի դեպքում պատասխանատվությունն ո՞ւմ վրա է ընկնում, ԳՇ պետի՞, թե՞ նախարարի»,- հարցրել է Գագոն ՊՆ-ում պատահաբար հայտնված մանկավարժին, ինչին ի պատասխան ստացել պատասխան, թե կարգավորումներով յուրաքանչյուր անձ պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար:

Գագոյի հարցադրումը բավական ուշագրավ է. մի կողմից՝ խոստովանում է պատերազմի ժամանակ բանակում հանցավոր բարդակի առկայության մասին, մյուս կողմից՝ Նիկոլի մեղքը փորձում է բարդել գեներալիտետի վրա՝ կուսակցապետին հետույք մտնելու կոնտեքստում՝ մոռանալով, սակայն, թե որպես ինչ էր Նիկոլն այդ օրերին հանդես գալիս:

Միաժամանակ հարց է առաջանում, թե Գագոն հարցը ձևակերպել է՝ բացառապես Նիկոլի առաջ գլուխկոնծի տալու համա՞ր, որ շեֆին հասնի իր նվիրվածության մասին լուրը, թե՞ սա չարագույժ նախանշան է՝ մի բան իմանալու, բայց թաքուն պահելու: Գուցե Գագոն միանգամայն հավանական է համարում վճռված ելքով նոր պատերազմը, և ուզում է իմանալ, թե նոր նախագծով ինչ հնարավորություններ են իր համար ստեղծվելու, որ հիմա էլ երկրորդ կապիտուլյացիայից հետո Նիկոլին անմեղ հռչակի:

Հուսանք՝ առաջին տարբերակի հետ գործ ունենք. Գագոյի քծնող էությունը նոր չէ, որ ի հայտ է գալու, իսկ ա՛յ մի նոր ու ողբերգական պատերազմի ռեսուրս հաստատ չունենք ու չենք էլ ունենալու երբեք, քանի դեռ վարչապետ է Նիկոլը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել