Ռուբինյան Ռուբոն, Պետրոսի տաղավարում արձագանքելով ընդդիմության կողմից հնչող այն տագնապալից նախազգուշացումներին, որ իշխանությունների վարած թրքամետ քաղաքականության հետևանքով ականատես ենք դառնալու ու արդեն իսկ դառնում ենք Ցեղասպանոթյան օրակարգից հրաժարմանը, միջանցքի տրամադրմանն ու թուրքական տոտալ էքսմանսիային, պահանջել է փաստեր:

Փաստն այն է, որ հեղափոխությունից հետո իշխանությունները դե ֆակտո հրաժարվել են Ցեղասպանության միջազգային ճանաչումից, հայկական պետության հետևողական այն քաղաքականությունից, որ տարվում էր նախքան Նիկոլի գալը: Բանը հասավ նրան, որ մարդկանց սկսեցին ընտրողաբար թողնել Ծիծենակաբերդ, իսկ հնարավորության դեպքում արգելել որևէ մեկին բարձրանալ այնտեղ: Կամ ո՞ւր կորավ «Հիշում ենք ու պահանջում» կարգախոսը՝ մոռացության չտալու թուրքական ոճիրն ու դրանից բխող պահանջատիրությունը: Փաստն այն է, որ «խաղաղության օրակարգ» դայլայլողներն այսօր բոլորովին այլ՝ բիզնես հովերով են տարված՝ նպատակամղված կերպով Հայաստանը Թուրքիայի գիրկը մղելով, որի գինը նաև Հայկական հարցից հրաժարումն է: Իսկ կոնկրետ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցում ՀՀ իշխանությունների ունեցած վաստակը բացառապես զրոյական է. դա հաղթանակն է ԱՄՆ Հայ դատի ու ամերիկահայության ջանքերի, որոնց, ի դեպ, փորձում է դիմակայել Մակունց Լիլիթը՝ առաջ տանելով ադրբեջանական օրակարգը:

Ինչ վերաբերում է միջանցքին, ապա ակնհայտ է, թե ինչ խաղ է գնում՝դատելով նույն ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար տարածվող արտահոսքերից. այն արդեն համաձայնեցված է, բայց ինչպես Արցախի դեպքում, այս պարագայում նույնպես իշխանությունները աչքերի միամիտ արտահայտություն են անում՝ հայրենասեր ներկայանալով ու զինաթափելով բանակը, որպեսզի թուրքերն անխոչընդոտ հարձակվեն, ուժով միջանցք բացեն, Նիկոլն էլ տեղ ունենա՝ քարոզելու, որ ինքը չէր տալիս, բայց ուժով խլեցին, իսկ հետո էլ Նազայան Լենան մի հարցազրույց տա ու ասի, թե եթե իրենք դավաճան լինեին, պատերազմով հողը չէին տա, այլ կտային ստորագությամբ՝ մոռանալով, որ հենց ստորագրությամբ է տրվել մոտ 4 շրջան: Գաղտնի խաղ է գնում ընդդեմ հայության՝ մի կողմից՝ բավարելու թուրքերին, մյուս կողմից՝ պարզերես անելու Նիկոլին:

Իսկ ահա թուրքական ինտերվենցիայի մասով մեկնաբանություններն ավելորդ են. Թուրքիան, որի պետական քաղաքակնության մաս է «փափուկ ուժի» փիլիսոփայությունը, որի նպատակն է հարևան երկրներին Անկարայից կախվածության մեջ դնելը, ուղղակիորեն ու անհապաղ կերպով բանեցվելու է Հայաստանի դեմ, և ասենք նույն Վրաստանի օրինակը երանություն է թվալու հայաստանցիներին:

Ահա սա է մեզ սպասվում Ռուբինյան Ռուբոյի բանակցությունների արդյունքում, ահա սա է գինը, որ վճարելու ենք՝ գռզոներին է՛լ ավելի հարստացնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել