Armsport.am-ը գրում է.

«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Անջելո Դի Լիվիոն հայտարարել է, որ հռոմեական ակումբը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ձեռբերման մասին ցանկանում է հայտարարել հուլիսի 7-ին․

«Մի քանի աղբյուրներից հաստատված տեղեկատվություն ունեմ, որ «Ռոման» իսկապես փորձում է ձեռք բերել Կրիշտիանու Ռոնալդուին։

Հռոմեացիները ցանկանում են հուլիսի 7-ին այդ մասին հայտարարել՝ 7-րդ ամսի 7-րդ օրը։ Այդ մասին են խոսում շատ ֆուտբոլիստներ, շատ վստահելի անձինք։ Բացի այդ, ես շփվել եմ նաև հեռուստատեսությունում աշխատող իմ մտերիմ ընկերոջ հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել