Tert.am-ը գրում է․

Թուրքիայում հունիսին գնաճի մակարդակը հասել է 1995 թվականից ի վեր ռեկորդային ցուցանիշի, երեքշաբթի գրում է Karar թերթը։

Թերթի կարծիքով՝ դա կառավարության միջոցառումների ձախողման հետևանք է, որը խոստանում էր կայունացնել իրավիճակը՝ անցում կատարելով տնտեսական քաղաքականությանը՝ շեշտը դնելով ապադոլարիզացիայի վրա։

Անցած երկուշաբթի հրապարակված Ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն՝ հունիսին Թուրքիայում տարեկան կտրվածքով գնաճը կազմել է 78,62%։ Միաժամանակ գնաճի վերլուծության խմբի անկախ փորձագետները նշել են, որ այն կազմել է 175,55%։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել