Նիկոլի թաքուն ուղերձը՝ Բայդենին

ԱՄՆ Անկախության օրվա առթիվ Նիկոլը մի շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Բայդենին՝ համոզմունք հայտնելով, թե իբր երկկողմ համագործակցությունը տալիս է շոշափելի արդյունքներ: Նիկոլը հատկապես բարձր է գնահատել «ժողովրդավարության ամրապնդման հարցում» երկու կառավարությունների միջև «համագործակցությունը և երկուստեք հանձնառությունը»:

Նիկոլը կեղծել է նույնիսկ Բայդենին ուղղված իր պաշտոնական ուղերձը՝ ժողովրդավարության բաստիոն մատուցելով «նոր» Հայաստանն այնպես, կարծես թե դրսում չգիտեն՝ ինչ է կատավում:

Իրականությունն այն է, որ նախ՝ Հայաստանում ժողովրդավարություն չկա՝ դիմադրության շաժումը՝վկա, ապա՝ կոնկրետ հայ-ամերիկյան օրակարգն երբեք այսքան աղքատիկ ու անբովանդակ չի եղել, որքան վերջին 4 տարում:

Միակ բանը, որ կարողացել է Նիկոլը կորզել հավաքական Արևմուտքից, սեփական իշխանության երկարաձգումն ու հակաժողովրդավարական վարքագծի հանդեպ հանդուրժողականությունն է, որի պատճառն իրականում նույն Նիկոլի՝ արևմտյան ռազմավարության ծիրում տեղավորվող հայ-թուրքական հաշտեցման օրակարգն է: Ավելին՝ այդ հաշտեցման ջատագովումը մեծամասամբ պայմանավրված է նաև արևմտյան ջանքերով, որը, սակայն, ոչ մի կերպ չի տեղավորվում հայկական շահերի շրջանակում՝ նկատի ունենալով Հայաստանի այն կարգավիճակը, որը ձեռք բերվել պատերազմից հետո. Արևմուտքի ռազմավարական խնդիրը տարածաշրջանից ՌԴ-ին դուրս մղելն է, որի բանալին հայ-թուրքական հաշտեցումն է, իսկ մնացածն երկրորդական է:

Բայց մի՞թե Նիկոլին հուզում է հայկական շահը: Նրա շահն իր աթոռն է, ուստի հույս ունի, որ նման շնորհավորանքներով, որ իրականում խնդրագրեր են հիշեցնում ու խորքային առումով հենց այդպիսին են, կհաջողվի պահել պաշտոնն ու կուտակած փողերը:

Ասում են՝ Աննան լուրջ դրամագլուխ է կուտակել արևմտյան բանկերում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել