Lurer.com-ը գրում է.

Շնաձկների բազմացման սեզոնը եւ Հուրգադայից հարավ գտնվող Սահլ-Հաշիշ ծովածոցում կանգնած նավակների աշխատող պտուտակները կարող էին խթանել վերջին հարձակումները: Նման կարծիք են հայտնել եգիպտացի ջրասուզակները, որոնք ուսումնասիրել են այս ձկների վարքը, գրում է ՏԱՍՍ-ը։

Տուժածների մարմնի վրա հետքերի եւ վնասվածքների բնույթն ուսումնասիրելուց հետո նրանք կարծում են, որ 95 տոկոս հավանականությամբ մահացած կանանց վրա վագրային շնաձուկ է հարձակվել։

Ջրասուզակ Մոհամմեդ Սամիրը կարծում է, որ հարձակման ժամանակ երկու գործոն միասին են դեր խաղացել: Նախ, այժմ ավարտվում է վագրային շնաձկների բազմացման շրջանը, որոնք այս պահին լողում են դեպի ծանծաղ ջրեր։ Երկրորդ՝ ձկները թակարդում են հայտնվել ծովածոցում, որտեղ ելքի մոտ շատ մոտորանավակներ կան։ Իսկ շնաձկները վախենում են շարժիչի ձայնից։ Թակարդի մեջ հայտնվելով՝ նրանք սկսել են ագրեսիա դրսեւորել։

Հուլիսի 3-ին Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ զբոսաշրջային հայտնի Հուրգադա քաղաքի մոտ հայտնաբերվել է արդեն երկրորդ կնոջ մարմինը, որը մահացել է շնաձկան հարձակման հետեւանքով։ Նախնական տվյալներով՝ զոհը Ռումինիայից զբոսաշրջիկ է։

Կարմիր ծովի նահանգապետ Ամր Հանաֆին արգելել է բոլոր գործողությունները Սահլ-Հաշիշի շրջանում, որտեղ մահացել են Ավստրիայի քաղաքացին եւ Ռումինիայից զբոսաշրջիկը։ Բուն Հուրգադայում բոլոր լողափերը սկսել են փակել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել