Հայկոն այդպես էլ չի հիմնավորել կամ հերքել կատարված թալանում ունեցած իր մեղքը՝ միայն նկատելով, որ ինքը միակ քաղաքապետը չի եղել, որի օրոք չարաշահումներ են թույլ տրվել:
Հայկոն, ըստ էության, ձեռնպահ է մնացել ինքնարդարացումից՝ դա, ըստ երևույթին, համարելով ավելորդ զբաղմունք: Մյուս կողմից՝ աչքի է զարնում նրա ինքնավստահությունն ու քաղաքականություն վերադառնալու հարցում ունեցած անհողդողդ կեցվածքը, ինչը, սակայն, չի բացահայտում նրա ինքնավստահության աղբյուրը:
Բանն այն է, որ Հայկոն քիչ թե շատ նորմալ սկսեց աշխատել պաշտոնավարման վերջին շրջանում միայն՝ երևանցիների մոտ թողնելով ոչ այնքան դրական տպավարություն: Ի՞նչ հաշվարկով է պայքարի նետվելու դերասանը՝ որպես մրցակից ունենալով նախկին թիմակիցներին: Հնարավո՞ր է, որ Հայկոն ինչ-որ մեկի «տրոյական ձին» է դարձել՝ որի առաքելությունը բացահայտվելու է վերջում, թե՞ ոչ մի խորքային խաղ էլ չկա, և ընդամենը միսուտոցի է ընթանում՝ «ո՞վ է ավելի վատը» սկզբունքով:
Բոլոր դեպքերում դժվար է պատկերացնել Հայկոյին նոր քաղաքապետի դերում կամ ակտիվ քաղաքականությունում՝ նկատի ունենալով նրա՝ «ո՛չ մուկ, ո՛չ ձուկ» լինելու փաստը:
Քաղաքականությունը փչացնելու հատկություն ունի…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/428
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել