Tert.am-ը գրում է.

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ դաշնակից ուժերը փակել են  ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը։ « Լիսիչանսկն ամբողջությամբ շրջափակված է ռուսական ուժերի կողմից: Կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում քաղաքի վրա: Թշնամին իր հերթին գնալու տեղ չունի»,- այս մասին նա գրել է Telegram-ի ալիքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի տարածքային պաշտպանության ավելի քան 2 հազար զինվոր գտնվում է շրջափակման մեջ Լիսիչանսկում։

Ուրբաթ օրը ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ Ռուսաստանի ուժերը երեք օրում վերահսկողության տակ են վերցրել Լիսիչանսկի նավթավերամշակման գործարանը, Մատրոսսկայա հանքավայրը և Լիսիչանսկի ժելատինի գործարանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել