2 կոպեկանոց Տարոնը

Տարոնը շարունակում է ծաղկացնել իշխանությունների՝ քոքից մաշված ծառը՝ նկարագրելով գալիք «երանությունները». hերթական ստատուսով ավետել է Հայաստաում սպասվող «սոցիալական դրախտի» մոտալուտ հաստատման մասին՝ «Ծա՛փ տվեք, արա՛» ենթատեքստով:

Պատկերացնո՞ւմ եք՝ հաջորդ տարվանից սկսած՝ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակներն ու որոշ սոցիալական նպաստներ բարձրանալու են տառացիորեն մի քանի հազար դրամով ու այդ մի քանի հազարը, ըստ Տարոնի, պետք է ծածկի այն այլանդակ գնաճն ու կյանքի անտանելիությունը, որ տիրում է Հայաստանում արդեն մի քանի տարի:

Տարոնի տերերն, իհարկե, բացառիկ դիշովկեք են՝ կամա-ակամա այդպիսին դարձնելով նաև իրենց հովանավորյալ ստատուսչիին: Հիմա ի՞նչ, ծափ տա՞նք, թե՞ վեր կենանք, պարենք:

Սրանք մարդկանց լրիվ իրենց տեղն են դրել, և այդպս էլ մինչև վերջ պարզ չէ, թե ինչ են ցանկացել այդ մի քանի հազար դրամով ապացուցել:Երևի Տարոնն ուզում է սույն «ավետիսով» քողարկել դեպի կործանում գնացող Հայաստանի ընթացքը կամ էլ բացառապես զոմբիների ուղեղը հերթական անգամ լվանալու ձև է գտել, որ Հայաստանի սողացող թրքացումն ու համաշխարհային գետտոյի վերածվելը իբր չերևա:

Տարոնի ու տերերի խնդիրն այն է, սակայն, որ այդ մի քանի կոպեկ բարձրացումը հակառակ էֆեկտն է տալու, ու մարդիկ տեսնելու են, թե որքան «շատ» է Նիկոլն իրենց արժևորում այն դեպքում, երբ գնաճն ուղղակի գերբնական է, մինիմալ ռեալ զամբյուղը՝ 100000-ից ոչ պակաս, աշխատատեղեր չկան և այլն: Այսինքն՝ հայաստանյան սոցիալական դժոխքում Տարոնի մի քանի հազարը դառնալու է ՔՊ-ի ռեյտինգաթաղը՝ է՛լ ավելի խորացնելով տոտալ հիասթափությունը:

Սա, իհարկե, վատ նորություն է ոչ միայն տարոնների ու տերերի, այլև նրանց թուրք շահառուների համար, որոնց ուղղակի կամ անուղղակի ներդրմամբ էլ իրականացվելու է այս ձեռնարկը՝ ի փառս խաբեության. չկա Նիկոլ, չկա Թուրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել