Tert.am-ը գրում է․

Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական զորքը գիշերը հարված է հասցրել Օդեսայի մարզին: Հարվածը հասցվել է երեք X-22 հրթիռով։ Այս մասին ասված է Օդեսայի իշխանությունների պաշտոնական հաղորդագրության մեջ, որը տարածել է Օդեսայի քաղաքային խորհուրդը, գրում է korrespondent.net-ը։

«Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի շրջանում Սև ծովի ուղղությամբ Տու-22 ռազմավարական ինքնաթիռի գիշերային հրթիռային հարվածի հետևանքով 3 X-22 հրթիռով խոցվել է բազմաբնակարան շենք և երկու հանգստի կենտրոն»:

Հաղորդվում է նաև, որ անցած գիշեր Օդեսայի մարզում ռուսական զորքերի հրթիռային հարվածներից զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Եվս 31 մարդ վիրավորվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել