Tert.am-ը գրում է․

Արցախի ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հարց ուղղեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին այն մասին՝ եթե Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած պարտավորությունները, ինչու հայկական կողմը չի կասեcնում 6-րդ կետի կատարումը և արդյո՞ք տվյալ պարագայում խնդիրը բանակցողի մեջ է։

Արայիկ Հարությունյանn ի պատասխան նշեց․ «Մենք չենք ասում՝ այդ կետը կատարել ենք։ Ես նշեցի, որ դեռ ընթանում են շինարարական աշխատանքներ։ Երբ ավարտվեն շինաշխատանքները, մենք կարող ենք ասել մեր կարծիքը։ Եթե մայրուղին պետք է փոխվի, ապա այն պետք է լինի այն կոորդինատներով, որը մենք հաստատել ենք Անվտանգության խորհրդում ու տրամադրել։ Եթե պետք է փոխվի, ապա այդ մայրուղիով, եթե ոչ, ապա մենք դա կքննարկենք արդեն ոչ այս դահլիճում։ Ի՞նչ է պետք մեր հայրենակիցներին՝ Հայաստանի հետ կապող ավելի անվտանգ ճանապարհ։ Իմ կարծիքով, նոր ճանապարհը շատ ավելի անվտանգ է, որակով է, անվտանգային շատ ավելի մեծ երաշխքիներ են լինելու, քան գործող ճանապարհն է»։

Ըստ նրա՝ կարող են հրաժարվել 6-րդ կետից, բայց գնահատո՞ւմ են հետևանքները։․«Եկեք բոլորով հավաքվենք, ասենք` չենք ուզում, բայց հետևանքների մասին միասին պետք է պատասխան տանք, ասենք՝ մենք դեմ ենք, ոչինչ չենք անում, Բերձորից էլ դուրս չենք գալիս, խնդրեմ որոշենք։ Մեր երկրի ճակատագիրը շատ ավելի կարևոր է, քան էմոցիաները։ Ես էլ եմ դեմ Բերձորից դուրս գալուն, եկեք ասենք`դեմ ենք, բայց իրավիճակի փոփոխության առումով Երևանում ապրող քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները չեն պատասխան տալու, մենք ենք վայրկյանների ընթացքում քաղելու դրա ծանր պտուղները»։

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ աշխարհով մեկ պետք չէ բարձրաձայնել, թե անվտանգային առումով ինչո՞ւ են այդ ճանապարհը ընտրել․« Այնպիսի դավաճանական ցանց է գործում, որ իմ կաբինետից ԱԺ գնալու մասին էլ են իմանում ադրբեջանցիները»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ նման հարցերը ԱԺ դահլիճում չեն քննակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել