Նիկոլի երկնիշ սուտը

Մեկնաբանելով ազգին պատուհասած գնաճն ու դրա ազդեցությունը՝ սոցիալ-տնտեսական վիճակի ու մարդկանց կենցաղի վրա՝ Նիկոլը հերթական մանիպուլյացիան է արել՝ վստահեցնելով, որ թեպետ գնաճային բարձր ֆոնը մտահոգիչ է, բայց տնտեսական ակտիվությունը երկնիշ է:

Նիկոլի ասածը հետևյալն է՝ հա, գները թանկանում են, բայց դա «հպարտ» քաղաքացիների տանձին չէ, քանի որ նրանց հպարտության առարկան՝ ինքը, այնպես է «իսպալյնատ» անում ու տնտեսական զարգացում ապահովում, որ կյանքը գնալով քաղցրանում է:

Թե իրականում որքանով է հավաստի կամ մոգոնված երկնիշ աճի մասին կառավարության անդամների ու դրա ղեկավարի պարբերական հավաստիացումները, փորձագետներն ու նեղ մասնագետները թերևս ավելի խորքային կարող են պարզաբանել, բայց որ փաստն այն է, որ այդ երկնիշ տնտեսական աճը շարքային քաղաքացու համար ոչինչ է, նրա գրպանի վրա չերևացող, անվիճելի է: Տնտեսական աճը, եթե այդպիսին կա էլ, հետևանք է ոչ թե Կառավարության տաղանդի, այլ՝ իրադարձությունների բերումով ՀՀ-ում ստեղծված աննախադեպ իրավիճակի: Աշխատավարձերը, չնայած Նիկոլի բազմաթիվ հավաստիացումներին, չեն բարձրանում, աշխատատեղերը կրճատվում են, տրանսֆերտները՝ արժեզրկվում, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գները՝ շաբաթ առ շաբաթ թռչում: Հիմա սրա լավը ո՞րն է: Եթե առաջ 4 հոգանոց ընտանիքին ամսական բավարարում եր ասենք մի 350000-ը՝ քիչ թե շատ նորմալ սնվելու համար, ապա հիմա դրա կրկնակին էլ բավարար չի լինի՝ սովից չմեռնելու ու կոմունալները մուծելու: Երկնիշ աճում են միայն մարդկանց սոցիալական հոգսերն, իսկ իրական տնտեսական աճի մասին երազել անգամ չի ստացվում:

Ո՞ւր են խոստացված ներդրոմները…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել