Lurer.com-ը գրում է.

«Միանշանակ սահմանային վերահսկողություն լինելու է, մենք բազմիցս ասել ենք, որ բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ». Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մեր քաղաքականությունը շարունակում է սա մնալ: Երբ հայտարարում ենք, որ մեր դիրքորոշումներն ավելի մոտ են, դա նշանակում է, որ մենք առաջ ենք գնացել միայն այն տրամաբանությամբ, որ սահմանային վերահսկողություն է լինելու: Հայաստանում բացառվում է միջանցքային տրմաբանությամբ որեւէ ճանապարհ: Միանշանակ ստուգվելու է, այդպիսի հարց երբեք չի քննարկվել»,-նշեց ԱԽ քարտուղարը:

ԱԽ քարտուղարը հիշեցրեց նաև.

«Ընդհանուր առմամբ ապաշրջափակումը քննարկվել է և Մոսկվայում եւ Բրյուսելում: Եթե հիշում եք, երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում: Նայոմբերին երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Երեւանում էր, հայտարարեց, որ միջանցքային տրմաբանությամբ որեւէ հարց չի քննարկվում: նույնը եղավ Բրյուսելի բանակցություններից հետո: Միշելի խոսնակը հրապարակային հայտարարեց, որ որեւէ միջանցք երբեք չի քննարկվել: Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել եւ շարունակում է սա մնալ»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել